Ալթինթոփ. Շատ եմ ցանկանում խփել իմ առաջին գոլը «Սանտիագո Բեռնաբեոում»

Ալթինթոփ. Շատ եմ ցանկանում խփել իմ առաջին գոլը «Սանտիագո Բեռնաբեոում»

«Գալաթասարայի» կիսապաշտպան Համիթ Ալթինթոփը իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ շատ է ցանկանում գրավել Մադրիդի «Ռեալի» դարպասը:

Հիշեցնենք’ թուրքական ակումբը մադրիդցիների հետ կհանդիպի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում: Առաջին խաղը կկայանա Մադրիդում:

-Սկզբից ես կարծում էի, որ մենք կխաղանք «Բավարիայի» հետ: Հետո մտածեցի «Ռեալի» մասին: Պետք է ասել, որ որևէ հիասթափություն չեմ զգացել; Վիճակահանության արդյունքը դրական եմ գնահատում մեզ համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ նպատակը յուրաքանչյուր խաղում գոլ խփելն է: Բնականաբար, շատ եմ ցանկանում իմ առաջին գնդակը խփել «Սանտիագո Բեռնաբեոում»: Հատկապես’ «Գալաթասարայի» մարզաշապիկով,- ասել է Ալթինթոփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում