«ՊՍԺ»-ն առաջարկ չի կատարել Ռունիի համար

«ՊՍԺ»-ն առաջարկ չի կատարել Ռունիի համար

«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր ալ-Հելաիֆին նշել է, որ ակումբը չի մտածել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու մասին:

-Ճիշտն ասած, մենք նրա հաշվով ոչ ոքի հետ չենք խոսել: Ռունին մեծագույն խաղացող է, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Կարծում եմ’ յուրաքանչյուր թիմ կցանկանար նրան իր շարքում տեսնել, սակայն եթե խոսենք փաստերի մասին, ապա մենք դրա համար ոչինչ չենք արել,- ասել է նա:

Չնայած թիմում անգլիացի խաղացողի կարգավիճակին’ խոսվում է, որ նա լավ հարաբերությունների մեջ չէ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ, ինչը հնարավորություն է տալիս խոսելու հնարավոր տրանսֆերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում