Championat.com. Օզբիլիսի գոլը բոլորին ստիպեց բացականչել

Championat.com. Օզբիլիսի գոլը բոլորին ստիպեց բացականչել

Championat.com-ը, ավանդույթի համաձայն, կազմել է Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Հեղինակավոր կայքի ֆուտբոլային փորձագետները տուրի լավագույն ֆուտբոլիստների շարքին են դասել նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզին: Հայ ֆուտբոլիստի մասին կայքը գրել է.

«Չենք կարող ասել, թե Օզբիլիսը «Սպարտակի» հետ խաղում «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստն էր, սակայն Պեսյակովի դարպասը խփած նրա գոլը արժանի է ամենաբարձր գնահատականին:

«Օզբիլիսի գոլը պարզապես ֆանտաստիկ էր: Հարված միլիոնից», – այսպես է բնութագրել իր մրցակցի հարվածը «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ինչևէ, դժվար է վիճել. Օզբիլիսն, իրոք, ստիպեց բացականչել բոլոր նրանց, ովքեր հանդիպմանը հետևում էին «Լուժնիկի» մարզադաշտից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում