Լամ. «Բավարիան» կարող է քանդել ցանկացած թիմի պաշտպանություն

Լամ. «Բավարիան» կարող է քանդել ցանկացած թիմի պաշտպանություն

Մյունխենյան ակումբի առաջատարներից Ֆիլիպ Լամը ևս իր կարծիքն է արտահայտել ժամեր անց մեկնարկելիք «Բավարիա»-«Յուվենտուս» հանդիպման վերաբերյալ:

-«Յուվենտուսը» տպավորել է մեզ: «Ծեր սենյորան» առաջատար է ներքին առաջնությունում, ինչից կարելի է հետևություն անել` մրցակցին հաղթելը հեշտ չի լինելու: Սա տիպիկ իտալական թիմ է: «Յուվենտուսում» խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հպարտանալ իրենց տաղանդով:

Սակայն մենք էլ մեր գինը գիտենք: «Բավարիան» կարող է քանդել ցանկացած պաշտպանություն: Մեր թիմում մեծագույն ֆուտբոլիստներ են հավաքված և «Համբուրգի» նկատմամբ տոնած հաղթանակը այդ մասին է խոսում:

Հնարավոր է` վիճակահանությամբ մեր բախտն այնքան էլ չի բերել, սակայն մեր առջև մեկ նպատակ կա` դուրս գալ կիսաեզրափակիչ,-ասել է Լամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում