Պրայսը ռևանշ կվերցնի Թոմփսոնից

Պրայսը ռևանշ կվերցնի Թոմփսոնից

Բրիտանացի ծանրաքաշ բռնցքամարտիկ Դեվիդ Պրայսը պատմել է, որ Լեննոքս Լյուիսը հավանություն է տվել Տոնի Թոմփսոնից ռևանշ վերցնելու  իր որոշումը:

-Ես կարող էի ընտրել ավելի թույլ մրցակցի, բայց ցանկացա ճիշտ վերադարձ կազմակերպել: Լեննոքսը համաձայնեց: Ես հարցրեցի նրան` ի՞նչ կանեիր, եթե հնարավորություն ընձեռվեր ռևանշ վերցնել Օլիվեր Մաքքոլից: Նա ասաց, որ կօգտագօրծեր այդ առիթը, և նրա խոսքերը լավ խորհուրդ դարձան ինձ համար,- ասել է բռնցքամարտիկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում