«Ման. Յունայթեդը» չի ցանկանում «Օլդ Թրաֆֆորդում» ռեգբիի խաղեր ընդունել

«Ման. Յունայթեդը» չի ցանկանում «Օլդ Թրաֆֆորդում» ռեգբիի խաղեր ընդունել

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրաժարվել է 2015 թվականի ռեգբիի աշխարհի առաջնության ժամանակ «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում հանդիպումներ հյուրընկալել:

Նշենք, որ առաջնությունը տեղի է ունենալու հենց Անգլիայում: «Կարմիր սատանաների» ղեկավարությունը մտավախություն ունի, որ ռեգբիստները` իրենց խաղերով կվատացնեն խոտածածկի որակը:

Նշենք, որ «Ման. Յունայթեդի» ղեկավարության մերժումից հետո առաջնության կազմակերպիչներն այժմ ցանկանում են բանակցություններ վարել «Մանչեսթեր Սիթիի» հետ` «Էտիհադ» մարզադաշտում առաջնության խաղերն անցկացնելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում