«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը պետք է հասարակական աշխատանք կատարի: Նա կմաքրի Մանչեսթերի փողոցը:
Պատիժը կարող էր ավելի վատ լինել: Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու պատճառով նրան սպառնում էր վեց ամիս ազատազրկում, սակայն արգենտինացի ֆուտբոլիստը խուսափել է այդ պատժից` ոչ միայն պարտավորվելով փողոցը մաքրել, այլև վճարել երկու հազար դոլլար: