«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի համար «Գալաթասարայի» դարպասը խփած գոլը 30-րդ էր Չեմպիոնների լիգայում (ֆրանսիացու կարիերայի ընթացքում):
Այս մրցաշարում ֆրանսիացի ֆուտբոլիստների խփած գոլերի քանակով Բենզեման դարձավ երկրորդը. առաջինը Թերրի Անրին է: Վերջինս իր կարիերայի ընթացքում Չեմպիոնների լիգայում խփել է 50 գոլ: