«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղից հետո հերթական անգամ գովել է դարպասապահ Դիեգո Լոպեսին.
-Դիեգոն հիմա ավելի լավ մարզավիճակում է, քան Կասիլյասը: Դիեգոն 70 օրվա մեջ 13 խաղ է անցկացրել և շատ լավ: Իկերն այդ ընթացքում ոչ մի հանդիպում չի ունեցել: Դրա համար էլ կասկած չկա, թե ով է նրանցից ավելի լավ վիճակում: