Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը երեք մարզիկի կուղեկցի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ ապրիլի 6 –ին կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը:
Էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը կմասնակցի 77 կգ քաշայինների պայքարին, իսկ գյումրեցիներ Գոռ Մինասյանը և Հայկ Հակոբյանը մեդալի համար մրցավեճի կբռնվեն գերծանր քաշային կարգում:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 14 –ին:
Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: