Իբրահիմովիչը ցանկանում է Ռունիին տեսնել «ՊՍԺ»-ում

Իբրահիմովիչը ցանկանում է Ռունիին տեսնել «ՊՍԺ»-ում

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ Ուեյն Ռունիի ձեռքբերումը կուժեղացներ փարիզյան թիմը: Շվեդը հասկացնել է տվել, որ եթե անգլիացի հարձակվողը որոշի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», նրա համար լավագույն վայրը կլինի «ՊՍԺ»-ն:

-Ռունին մեծագույն խաղացող է, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Կարծում եմ’ բոլորս էլ ցանկանում ենք, որ նա տեղափոխվի այստեղ: Եթե նա ցանկանում է ֆուտբոլային լավագույն նախագծի մասը լինել, ապա կա միայն մեկ տարբերակ: «ՊՍԺ»-ն ցանկանում է համարվել եվրոպական թոփ-ակումբ, ու ես կարող եմ հասկանալ, որ ղեկավարները ցանկանում են գնել Ռունիին: Նա գտնվում է Եվրոպայի տասը լավագույն հարձակվողների մեջ,- ասել է Իբրոհիմովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում