Ալվես. «Բարսելոնան» կարող է հաղթել «ՊՍԺ»-ին և՛ Մեսսիի հետ, և՛ առանց նրա

Ալվես. «Բարսելոնան» կարող է հաղթել «ՊՍԺ»-ին և՛ Մեսսիի հետ, և՛ առանց նրա

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ առաջին խաղում վնասվածք ստացած Լիոնել Մեսսին չկարողանա մասնակցել այս թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպմանը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

-Մենք շատ վախեցած էինք, բայց տեղի ունեցավ չարյաց փոքրագույնը: Փարիզցիների նկատմամբ հաղթանակը առանց Մեսսիի լրացուցիչ մոտիվացիա կդառնա մեզ համար: «Բարսելոնան» կարող է հաղթել մրցակցին և՛ Լեոյի հետ, և՛ առանց նրա: Սակայն, ամեն դեպքում, ավելի լավ կլինի, եթե նա խաղադաշտ դուրս գա,- ասել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում