Կական մերժել է «Ֆլամենգո» տեղափոխվելու առաջարկը

Կական մերժել է «Ֆլամենգո» տեղափոխվելու առաջարկը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը ցանկություն չունի վերադառնալ հայրենիք, որտեղ իր ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ֆլամենգոն»:

Globoesporte-ն տեղեկացնում է, որ Կական Մադրիդը լքելու հնարավորություն է ունեցել. բրազիլական ակումբը պաշտոնական առաջարկով դիմել է «Ռեալին»:

«Ֆլամենգոյի» փոխնախագահ Լուիս Բապտիստան հատուկ այդ նպատակով մեկնել է Մայամի` հանդիպելու  Կակայի գործակալ Բոսկո Լեյտեին, սակայն վերջինս հաղորդել է, որ ֆուտբոլիստը «Ռեալը» լքելու ցանկություն չունի:

Հավելենք` Կակայի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում