Կյելինին համոզված է` «Յուվենտուսը» կարող է դուրս գալ ՉԼ-ի կիսաեզրափակիչ

Կյելինին համոզված է` «Յուվենտուսը» կարող է դուրս գալ ՉԼ-ի կիսաեզրափակիչ

Թեպետ Մնուխենում կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» 2:0 հաշվով պարտություն կրեց «Բավարիայից», այնուհանդերձ թուրինյան ակումբի պաշտպան Ջորջիո Կյելինին հավատում է իր թիմի` կիսաեզրափակիչ դուրս գալուն:

-Բնականաբար պատասխան խաղում ներդնելու ենք մեր ամբողջ ուժը հաջորդ փուլ դուրս գալու համար: Ես համոզված եմ` կարող ենք հետ բերել կորցրածը: Մենք հաջողության հասնելու շատ մեծ ցանկություն ունենք:

Հիշեք «Ինտերին», շատերը կարծում էին, որ նրանք «Տոտենհեմի» հետ պատասխան խաղում ոչինչ չեն կարող անել, բայց թիմն ապացուցեց` ամեն ինչի պատրաստ է:

«Բավարիան» արժանի էր հաղթանակին, բայց այդ ժամանակ իսկական «Յուվենտուսը» չէր խաղում: Մենք ամեն բան կապացուցենք առաջիկա խաղում,-ասել է Կյելինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում