Գալիանին հերքել է Ժուլիո Սեզարի` «Միլան» տեղափոխության լուրերը

Գալիանին հերքել է Ժուլիո Սեզարի` «Միլան» տեղափոխության լուրերը

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է այն տեղեկությունները, թե իր ակումբը հետաքրքրված է «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարի ծառայություններով:

Հիշեցնենք’ ավելի վաղ իտալական ու անգլիական ԶԼՄ-ները գրում էին, որ «ռոսսոներին» բրազիլացի դարպասապահին ձեռք կբերի ամռանը:

-Ժուլիո Սեզարը շատ ուժեղ դարպասապահ է, սակայն ես հերքում եմ, թե մենք բանակցություններ ենք վարում նրա կամ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ,- ասել է նա Sky Sports Italia-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում