Մոուրինյոն «Չելսիից» պահանջում է տարեկան 12 մլն. ֆունտ ու պահպանել Լեմպարդին
Նմանատիպ
Տեղեկացվում է, որ Ժոզե Մոուրինյոն «Չելսիին» արդեն հայտնել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում նա կվերադառնա Լոնդոն:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը չի թաքցնում, որ ցանկանում է վերառնալ Պրեմիեր լիգա ու դա պատրաստվում է անել արդեն այս ամռանը: Նրան հրավիրելու գլխավոր թեկնածուն համարվում է «Չելսին», սակայն «կապույտները» դեռ պետք է փորձեն բավարարել պորտուգալացու պահանջները:
Առաջինը’ նա ցանկանում է տարեկան ստանալ 12 մլն. ֆունտ աշխատավարձ, ինչը 2 մլն.-ով ավելին է, քան այժմ նա վաստակում է «Ռեալում»: Երկրորդը’ ակումբը պետք է նոր պայմանագիր ստորագրի Ֆրենկ Լեմպարդի հետ, ում երկրպագուն Ժոզեն համարվում է արդեն երկար ժամանակ:
Երրորդը’ լոնդոնյան թիմը այս մրցաշրջանը պետք է ավարտի լավագույն քառյակում’ Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար: Հիշեցնենք’ Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Սիթին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում