Պելեգրինին հոր մահվան պատճառով կարող է բաց թողնել «Բորուսիայի» հետ խաղը
07/04/2013 13:35
Նմանատիպ
«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպումը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Չիլիացի մասնագետը Իսպանիայի առաջնությունում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունից անմիջապես հետո վերադարձել է հայրենիք, քանի որ մահացել է նրա հայրը:
Նշենք, որ եթե Պելեգրինին չմեկնի Դորտմունդ, ապա թիմը պատասխան խաղում կղեկավարի նրա օգնական, 55-ամյա արգենտինացի մարզիչ Ռուբեն Կոուսիլյասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում