Մետցելդերը կարող է «Բավարիայում» դառնալ Գվարդիոլայի օգնականը
07/04/2013 14:56
Նմանատիպ
«Շալկե-04»-ի պաշտպան Քրիստոֆ Մետցելդերը, որը այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է իր թիմից, կարող է դառնալ «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնականներից մեկը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստը 2007-2010 թվականներին հանդես է եկել «Ռեալի» կազմում ու տիրապետում է իսպաներենին, և դրա շնորհիվ կարող է օգնել Գերմանիայի նորընծա չեմպիոնի ապագա մարզչին:
Նշենք’ անձամբ Մետցելդերը, որ այս մրցաշրջանում ընդամենը յոթ խաղի է մասնակցել, ավելի վաղ հայտնել էր, որ կարիերան կավարտի 2013 թվականի ամռանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում