Բեքհեմը ցանկանում է «Բարսելոնայի» հետ խաղալ առաջին րոպեներից
07/04/2013 15:55
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից ունեցած սպասելիքներով:
Հիշեցնենք’ կողմերի առաջին հանդիպումը ավարտվել է 2-2 հաշվով:
-Չգիտեմ’ դուրս կգամ խաղադաշտ առաջին րոպեներից, թե ոչ, քանի որ մարզիչը ես չեմ: Իհարկե, ես կցանկանայի լինել այն 11 ֆուտբոլիստների թվում, ովքեր հանդիպումը կսկսեն առաջին րոպեներից, սակայն այդ ցանկությունը ունեն բոլոր խաղացողները: Տեսնենք,- ասել է Բեքսը Le 10 Sport-ի հետ զրույցում:
Նշենք, որ անգլիացի խաղացողը մեծ հնարավորություններ ունի հայտնվելու հիմնական կազմում, քանի որ պատասխան հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցելու Բլեզ Մատույդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում