Դրոգբա. «Գալաթասարայը» ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան
Նմանատիպ
«Գալաթասարայի» հարձակվող Դիդիե Դրոգբան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալի» հետ պատասխան հանդիպումից առաջ խոսել է այս մրցաշար իր վերադարձի մասին:
-Ես հատուկ հարաբերություններ ունեմ Չեմպիոնների լիգայի հետ: Ես երկար էի սպասել այն օրվան, երբ վերջապես ձեռքումս պահեցի այդ մրցաշարի գավաթը: Ես շատ ուրախ եմ նորից խաղալ Չեմպիոնների լիգայոմ: Հաճելի է ամեն խաղից առաջ լսել մրցաշարի օրհներգը:
Ես եկել եմ ակումբ, որը մեծ նպատակներ ունի ու ցանկանում է ինչ-որ պահի հաղթել Չեմպիոնների լիգան: Իմ ընտրությունը ճիշտ էր: Ես ցանկանում էի կրկին զգալ այն հուզմունքը, որը ունենում էի «Մարսելում» խաղալու ժամանակ: Ես ուզում եմ մասնակցություն ունենալ այս արկածին ու ընդունել այս մարտահրավերը: Սա շատ հետաքրքիր է,- ասել կոտդիվուարցին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում