Մայք Թայսոնը նիհարել է դիետայի շնորհիվ

Մայք Թայսոնը նիհարել է դիետայի շնորհիվ

Գերքաշային կարգում նախկին չեմպիոն Մայք Թայսոնը պատմել է, թե որքան է փոխվել նրա կյանքը բուսակեր դառնալուց հետո:

-Ես ավելի քան 45 կգ եմ կորցրել դիետայի շնորհիվ: Զգում էի, թե որքան է փոխվում իմ կյանքը: Բուսակերությունը հնարավորություն տվեց առողջ ապրելակերպ վարել: Անցյալում ես կախվածություն ունեի թմրանյութերից, ինչի պատճառով շնչառական խնդիրներ առաջացան ,և ես հազիվ էի շնչում: Բուսակեր դառնալուց հետո այդ ամբողջ ծանրությունը իջավ,- անկեղծացել է բռնցքամարտիկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում