Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ձյուն են ամբարում
Նմանատիպ
Եկող տարվա փետրվարին Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերը անթերի անցկացնելու նպատակով կազմակերպիչները հաշվի են առել բոլոր մանրամասները : Նրանք նկատի են ունեցել մանավանդ եղանակային քմահաճույքները / ձյան տեսքով տեղումների հնարավոր պակասը / :
Լեռնադահուկային սպորտի ,, Ռոզա խուտոր ,, վայրում նախատեսված է մինչև այս ապրիլի կեսը պահեստավորել ավելի քան կես միլիոն տոննա ձյուն , որը տեղավորելու են նախատեսված ութ հատուկ ամբարներում : Դրանք ծածկում – փակում են Ռուսաստանում արտադրված ջերմամեկուսիչ հատուկ գործվածքով , որը անդրադարձում է արևի ճառագայթները ու պահպանում անհրաժեշտ ջերմաստիճանը : Ընդհանրապես օգտագործվում է 120 հազար քառակուսի մետր գործվածք :
Գործընթացն իրականացնում են 200 մասնագետներ , որոնց թվում կան նաև արտասահմանցիներ : Այնուամենայնիվ կազմակերպիչները ցանկանում են ,որ 2014 թվականը ձյունառատ լինի և ,, պահածոյացված ,, ձյան կարիքը չզգացվի :
Տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում