Մոուրինյո. 0:2 կամ 1:3 հաշվից վաղը գոհ լինել չեմ կարող

Մոուրինյո. 0:2 կամ 1:3 հաշվից վաղը գոհ լինել չեմ կարող

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ պատասխան խաղից առաջ ասել է, որ թիմը պատրաստ է Ստամբուլի մարզադաշտի ճնշմանը դիմակայել և հասկացրել է, որ նա չի գոհանա պարտությունից, անգամ եթե հաշիվը նրանց թույլ տա մյուս փուլ դուրս գալ.

-Մենք սպասում ենք շատ լարված մթնոլորտի հանդիպել: Երկրպագուները կարող են թշնամական վերաբերմունք ցույց տալ մեզ, սակայն ես և ֆուտբոլիստներս պաշտում ենք այդ երևույթը: 

Եթե վաղը գրանցվի 0:2 կամ 1:3 հաշիվը ու մենք մյուս փուլ անցնենք, ես գոհ լինել չեմ կարող: Ես ուզում եմ, որ թիմս հաղթի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում