Օբի Միկել. Կարոտել եմ Չեմպիոնների լիգայի ելույթներին
09/04/2013 00:07
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը խոսել է մրցաշրջանի ամփոփիչ հատվածում իր թիմի ելույթների մասին:
-Իհարկե, ես կարոտում եմ Չեմպիոնների լիգան: Սակայն Եվրոպա լիգային ևս մենք մեծ հարգանքով ենք վերաբերում: Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում կխաղանք Չեմպիոնների լիգայում: Մենք սովորել ենք այդ մրցաշարին, այդ հիանալի երեկոներին մասնակցել և մտադիր ենք վերադառնալ:
Կանենք հնարավոր ամեն բան մրցաշրջանը լավագույն քառյակում ամփոփելու համար: Կարևոր չէ` որ տեղը կզբաղեցնենք, կարևորն` այն հնարավորություն ընձեռնի մասնակցելու Չեմպիոնների լիգային,-ասել է Միկելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում