Ռաուլ. Ցավում եմ, որ «Շալկեն» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից
09/04/2013 14:06
Նմանատիպ
«Շալկե-04»-ի նախկին հարձակվող Ռաուլը, ով այժմ հանդես է գալիս քաթարական «Ալ-Սադդում», շարունակում է ուշադրությամբ հետևել գերմանական ակումբի ելույթներին:
Գելզենկիրխենցիներն այս պահին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 4-րդ տեղը ու պայքարում են վերջնական արդյունքում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար:
-Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ, թե ինչպիսի մրցաշրջան է անցկացնում «Շալկեն»: Սակայն, իհարկե, շատ եմ ցավում, որ թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Այժմ նրանք պետք է գրավեն այնպիսի հորիզոնական, որ հաջորդ մրցաշրջանում նույնպես մասնակցեն այդ մրցաշարին,- ասել է իսպանացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում