Նոյեր. «Յուվենտուսի» հետ բարդ հանդիպում է սպասվում
09/04/2013 16:08
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Յուվենտուս»-«Բավարիա» խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերն ասել է, որ ինքը և թիմակիցները ամենայն լրջությամբ են վերաբերում մրցակցին:
-Մենք գիտենք, որ «Յուվենտուսի» հետ բարդ հանդիպում է սպասվում: Իհարկե, սեփական դաշտում լավ արդյունքի ենք հասել, սակայն դա չի նշանակում, որ պետք է վերջացած համարենք դիմակայությունը:
Շատ կարևոր էր, որ շաբաթ օրը մենք հաղթեցինք Գերմանիայի առաջնությունում. դրա համար անչափ ուրախ ենք: Միշտ էլ հաճելի է պատրաստվել խաղին լավ տրամադրությամբ,-Նոյերի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում