Ռոուրա. «ՊՍԺ»-ի հետ խաղում Մեսսիի մասնակցության հարցը պարզ չէ

Ռոուրա. «ՊՍԺ»-ի հետ խաղում Մեսսիի մասնակցության հարցը պարզ չէ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Ժորդի Ռոուրան խոսել է Լեո Մեսսիի «ՊՍԺ»-ի հետ խաղի մասնակցությունից.

-Հիմա դեռ որոշում ընդունված չէ: Մենք դեռ այսօրվա մարզումն ունենք ու վաղը դեռ առջևում է: 

Մեսսին լավ է զգում իրեն, սակայն խաղին մասնակցության հարցը բուժզննումը կպարզի: Նրա դաշտ դուրս գալու երաշխիքը պետք է բժիշկները տան: 

Իհարկե, երբ քեզ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չի կարող խաղալ, դա խնդիր է: Բայց մենք վստահում ենք թիմին ու գիտենք, որ բարձրակարգ խաղ ցույց կտա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում