Հայ մարմնամարզական ընդհանուր միության խաղերը կկայանան հուլիսին

Հայ մարմնամարզական ընդհանուր միության խաղերը կկայանան հուլիսին

Այս տարվա հուլիսին Երևանում տեղի կունենան հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հերթական մարզական խաղերը:

ՀՄԸՄ-ի ղեկավարությունը հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկվել են խաղերին առընչվող բազմաթիվ հարցեր: Մասնակիցների հորդորով խաղերի կազմկոմիտեի նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Մայիսի 21-ին հուշագիր ստորագրեցին ՀԱՕԿ-ի և ՀՄԸՄ-ի ղեկավարները: ՀՄԸՄ կենտրոնական կոմիտեի անդամ Բագրատ Եսայանն ասաց, որ խաղերի անցկացման գործում 2 կազմակերպությունների և նշված հիմնադրամի համագործակցությունը կդառնա ավանդական:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում