Ֆերրեյրան ավարտում է կարիերան
21/05/2013 22:30
Կարդացեք նաև
«Չելսիի» պաշտպան Պաուլու Ֆերրեյրան որոշել է ավարտել կարիերան և կենտրոնանալ մարզչական գործունեության վրա:
-Շատ շնորհակալ եմ ակումբին և երկրպագուներին, ովքեր առաջնության վերջին խաղից հետո բղավում էին իմ անունը. շատ հաճելի էր: Հաջորդ մրցաշրջանում իմ կարիերայում նոր փուլ կսկսվի` ես պատրաստվում եմ մարզել «կապտավորների» երիտասարդական ակումբներից մեկը,-ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ֆերրեյրան տեղափոխվել է «Չելսի» 2004 թվականին, իսկ Պորտուգալիայի ազգային հավաքականում անցկացրել` 61 խաղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում