Վալերի Կարպին. Յուրա Մովսիսյանը դեռ լիովին չի ապաքինվել
22/05/2013 09:25
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի առողջական վիճակի մասին: «Սպորտ Էսպրեսի» հետ զրույցում Կարպինն ասել է.
-Յուրան դեռ լիովին չի ապաքինվել, և մենք հասկանում էինք, որ նրան խաղադաշտ դուրս բերելով՝ ինչ-որ տեղ ռիսկի էինք դիմում: Իսկ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Յուրայի ոտքը թեթև ցավում էր:
Հավելենք` Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը դարձել է 13 գոլի հեղինակ և նախկին թիմակից Վանդերսոնի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում