Եթե Անչելոտին մերժի «Ռեալին», կդիտարկվի Հայնկեսի տարբերակը

Եթե Անչելոտին մերժի «Ռեալին», կդիտարկվի Հայնկեսի տարբերակը

Մադրիդյան As պարբերականի հաղորդած տեղեկությունների համաձայն` «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, ով մրցաշրջանի ավարտից հետո թողնելու է զբաղեցրած պաշտոնը, հնարավոր է` գլխավորի «Ռեալը»:

Արքայական ակումբի ղեկավարությունը մտադիր է 68-ամյա մասնագետին պայմանագիր առաջարկել, եթե Կարլո Անչելոտին հրաժարվի գլխավորել «Ռեալը»:

Հավելենք` Հայնկեսը «Ռեալը» գլխավորել է 1997-1998-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում