«Սանտոսը» 40 մլն. տուգանք կվճարի, եթե Նեյմարը չգնա «Բարսելոնա»

«Սանտոսը» 40 մլն. տուգանք կվճարի, եթե Նեյմարը չգնա «Բարսելոնա»

«Բարսելոնան» շարունակում է պայքարել Նեյմարի համար, սակայն արդեն քննարկվում է այն հնարավոր զարգացումները, եթե 21-ամյա բրազիլացին կարիերայի այլ շարունակություն ընտրի:

Կատալոնական ակումբը «Սանտոսի» ու անձամբ խաղացողի համար առաջնային տարբերակ է համարվում տրանսֆերային շուկայում: Նեյմարը շատ է անգամ է Կատալոնիայում խաղալու ցանկություն հայտնել, սակայն բանակցությունների բարդացումը ակումբի ղեկավարությանը ստիպել է մտածել այն գործողությունների մասին, որոնք կկատարվեն տրանսֆերի չկայանալու դեպքում:

Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, կա փաստաթուղթ, որ բրազիլական ակումբը «Բարսելոնային» 40 մլն. եվրո տուգանք կվճարի, եթե Նեյմարը այլ ակումբ տեղափոխվի: Տարօրինակ է, բայց այդ հանգամանքը հավանական մյուս գնորդներին այդքան էլ չի հուզում:

Եվրոպական շատ գրանդ ակումբներ պատրաստ են աստղաբաշխական գումարներ վճարել երիտասարդ խաղացողի համար, որպեսզի կարողանան փակել նաև տուգանքի գումարը: Մասնավորապես, «Ռեալը» Նեյմարի համար առաջարկում է 120 մլն. եվրո, սակայն իրավիճակի գլխավոր ֆավորիտը համարվում է «Մանչեսթեր Սիթին», որը պատրաստ է վճարել միանգամից 138 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում