Ռոբին վան Պերսին՝ԱՊԼ 2012/2013 մրցաշրջանի լավագույն ռմբարկու
22/05/2013 16:58
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2012/2013 մրցաշրջանի լավագույն ռմբարկու և ստացել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Այս մրցաշրջանում վան Պերսին խփել է 26 գնդակ:
«Ոսկե խաղակոշիկը» Վան Պերսիին բաժին է հասնում երկրորդ տարին անընդմեջ: Անցած մրցաշրջանում, «Արսենալի» կազմում հոլանդացի ֆուտբոլիստը 30 գոլ էր խփել, ինչը երեքով ավելին էր նրա ներկայիս թիմակցի՝Ուեյն Ռունիի արդյունքից:
Մրցանակից բացի Վան Պերսին ստացել է 30 հազար ֆունտ ստերլինգ գումար՝ բարեգործական նպատակներով ծախսելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում