Հենրիխ Մխիթարյան. Եթե կարողանայի խաղալ 20 տարի առաջ….

Հենրիխ Մխիթարյան. Եթե կարողանայի խաղալ 20 տարի առաջ….

Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական ամսագրի մայիս ամսվա համարին  տված հարցազրույցում խոսել է  վերջին տասնամյակների ֆուտբոլային փոփոխությունների մասին:

-Հենրիխ, եթե ժամանակակից թիմերին դիտարկեինք 20-30 տարի առաջ, ո՞ր թիմն իր խաղաոճը կթելադրեր:

-Չեմ կարող ասել: Չէ՞ որ այն ժամանակվա ֆուտբոլը ես չեմ տեսել իրական կյանքում: Հիմա ամեն ինչ փոխվել է` տեխնիկան, տեսախցիկները: Հնարավոր է’ այդ պատճառով ֆուտբոլն այսօր ավելի դինամիկ է թվում, հնարավոր է’ իսկապես արագությունները մեծացել են: Իսկ առհասարակ, հետաքրքիր կլիներ, եթե ես կարողանայի խաղալ այսօր և 20 տարի անց: Այն ժամանակ կկարողանայի ասել’ հնարավոր է պայքարել և հաղթել, թե ոչ:

Սակայն ֆուտբոլը հետաքրքիր էր ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, իսկ թիմերն ու ֆուտբոլիստները տարեցտարի կատարելագործվում են,-հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում