«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» հարգանքի տուրք կմատուցեն Օկլահոմայի զոհերին
23/05/2013 19:53
Նմանատիպ
«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» այսօրվա խաղի ժամանակ հարգանքի տուրք կմատուցեն Օկլահոմայի մրրկից զոհվածներին: Մարզիկները նաև սև թևկապներ կկապեն`ի հիշատակ զոհերի: Տոմսի գինը կարժենա 30 դոլլարից մինչև 20 եվրո: Յուրաքանչյուր տոմսից մեկ դոլլար կփոխանցվի Օկլահոմայի վերականգնողական հիմնադրամ:
-Ամեն ոք «Չելսիում» անում է այն ամենը, ինչ կարող է անել օգնելու կարևոր հիմնադրամներին, որպեսզի արագացնեն վերականգնողական գործընթացը: Մեզ է միացել նաև «Մանչեսթեր Սիթին»,- ասել է ակումբի նախագահ Ռոն Գուրլեյը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ամերիկյան Օկլահոմա նահանգի Մուր քաղաքում ուժեղ տորնադոյի պատճառով ավելի քան 50 մարդ է զոհվել, հարյուրավոր շինություններ` փլուզվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում