«Ռեալն» Իգուաինի փոխարեն պահանջում է Վիդալին

«Ռեալն» Իգուաինի փոխարեն պահանջում է Վիդալին

«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Բեպպե Մարոտտան այժմ Մադրիդում է և «Ռեալի» ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում Գոնսալո Իգուաինի` «Յուվենտուս» տեղափոխության շուրջ: Այս մասին հաղորդում է As-ը:

Ըստ աղբյուրի` մադրիդյան ակումբի ներկայացուցիչներն արգենտինացի հարձակվողի համար ցանկանում են ստանալ 25 մլն եվրո, սակայն թուրինցիները պատրաստ են վճարել միայն 20:

Խնդրին վերջնական լուծում տալու համար «Ռեալի» ղեկավարությունն առաջարկել է կատարել ֆուտբոլիստների փոխանակություն. այն է` Իգուաինը տեղափոխվում է «Յուվենտուս», իսկ Արտուրո Վիդալը` «Ռեալ»:

Կողմերի վերջնական որոշման մասին, հնարավոր է, հայտարարվի արդեն վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում