Շեյկ. Ռոնալդուի մոտ ամեն բան հիանալի է

Շեյկ. Ռոնալդուի մոտ ամեն բան հիանալի է

«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` Իրինա Շեյկը, ով օրերս Կաննի կինոփառատոնի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում էր իր շքեղ զգեստի շնորհիվ, խուսափել է պատասխանել սիրելիին վերաբերող հարցերին: Հաղորդում է Mundodeportivo-ն:

Կինոփառատոնից հետո լրագրողները փորձել են ճշտել` արդյո՞ք Ժոզե Մոուրինյոյի հեռացումով պայմանավորված Ռոնալդուն ևս կտեղափոխվի այլ ակումբ, սակայն Շեյկը համառորեն չի պատասխանել` նշելով միայն.

-Ռոնալդուի մոտ ամեն բան հիանալի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում