Կարանկան աշխատանքից չի հեռացվի

Կարանկան աշխատանքից չի հեռացվի

Եթե Այտոր Կարանկան ցանկություն հայտնի շարունակելու աշխատանքը Մադրիդի «Ռեալում», ապա ակումբի ղեկավարությունը նրան չի հեռացնի աշխատանքից: Հաղորդում է Marca-ն:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ժոզե Մոուրինյոյի հեռացմամբ պայմանավորված` մադրիդյան ակումբը կլքի նաև Կարանկան:

Իսկ Այտոր Կարանկան անձամբ ցանկություն էր հայտնել աշխատել գլխավոր մարզչի պաշտոնում (խոսքը «Ռեալին» չի վերաբերում): Այսպիսով, բոլոր հարցերին վերջնական պատասխան կտրվի «Ռեալում» նոր գլխավոր մարզչի նշանակումից հետո միայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում