Դե Խեան չի պատրաստվում հեռանալ «Ման. Յունայթեդից»

Դե Խեան չի պատրաստվում հեռանալ «Ման. Յունայթեդից»

«Մաչեսթեր Յունայթեդի» երիտասարդ դարպասապահ Դավիդ դե Խեան հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելու է այլ ակումբ:

-Մրցաշրջանն ինձ համար բարդ ստացվեց, սակայն ես երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Շատ ժամանակ չէ, որ հանդես եմ գալիս այստեղ, այնպես որ չեմ ցանկանում միջավայրս փոխել,-դե Խեայի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Իսպանացի դարպասապահը նաև հույս է հայտնել, որ Ռունին չի լքի «կարմիր սատանաների» շարքերը:

-Մեծ հույս ունեմ, որ Ռունին կմնա: Թիմի համար նա անչափ կարևոր ֆուտոլիստ է: Սակայն վերջնական որոշում կայացնողը ես չեմ, այնպես որ կարող ենք միայն հետևել գործողությունների զարգացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում