Խորամանկ Հենրիխ Մխիթարյանը…
Նմանատիպ
Դոնեցկի «Շախտյորի» ամսագրի մայիս ամսվա համարի շնորհանդեսը վարել է թիմի երիտասարդ դարպասապահ Անտոն Կոնիաբալիցկին: Դարպասապահը պատասխանել է նաև թիմի երկրպագուների հարցերին: Տեղեկացնում է «հանքափորների» պաշտոնական կայքը:
Միջոցառման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել զվարճալի միջադեպ: Հարցերից մեկից հետո դահլիճը թնդացել է ծափահարություններից.
-Թիմի ֆուտբոլիստներից ու՞մ ես համարում օրինակելի և ու՞մ հետ ես ամենից շատ ընկերություն անում:
Թվում է` սովորական հարց է, սակայն դրանից հետո հնչել են բուռն ծափահարությունները, քանի որ այն տրվել է Անտոնի թիմակից և լավ ընկեր Հենրիխ Մխիթարյանի կողմից: Խորամանկ Հենրիխը թաքվնել էր ամբոխի մեջ և անճանաչելիության աստիճանի փոխել էր իր ձայնը: Եվ միայն Անտոնի ընկերուհու հուշումից հետո, որ հարցի հեղինակը «շատ լավ հայ է», բացահայտել է Մխիթարյանը:
Պատասխանը հնչել է միանգամից և բավարարել է հարց տվողին:
– Յուրաքանչյուր ֆուտբոլիստից կարելի է ինչ-որ բան սովորել: Հենրիխի հետ մենք լավ հարաբերություններ ունենք, հավանաբար հենց նրան էլ կառանձնացնեմ (ծիծաղում է):
Հետևեք մեզ նաև Telegram-ում