Մոուրինյոն խնդրում է Աբրամովիչին գնել Մոդրիչին

Մոուրինյոն խնդրում է Աբրամովիչին գնել Մոդրիչին

Պորտուգալացի մասնագետը ցանկանում է խորվաթ կիսապաշտպանին իր հետ տեսնել «Սթեմֆորդ Բրիջում»:

Արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում «Չելսին» պաշտոնական պայմանագիր կկնքի Ժոզե Մոուրինյոյի հետ, իսկ վերջինս պատրաստվում է լրջորեն ուժեղացնել թիմի կազմը:

Ըստ ակումբին մոտ կանգնած աղբյուրների’ «Առանձնահատուկը» ցանկանում է լոնդոնյան թիմում տեսնել Լուկա Մոդրիչին: Նա այս մասին արդեն հայտնել է Ռոման Աբրամովիչին’ վերջինիս հետ զրույցի ժամանակ:

-Մոուրինյոն շատ հետաքրքրված է Մոդրիչի ձեռքբերմամբ: Մենք գիտենք, որ այդ գործարքը կատարելը շատ դժվար կլինի, սակայն Ժոզեն ընդունակ է այդպիսի տրանսֆեր իրականացնելուն,- հայտնում է լոնդոնյան ակումբից անանուն աղբյուրը:

Հիշեցնենք’ անցած ամռանը հենց պորտուգալացու շնորհիվ Մոդրիչը հայտնվեց «Ռեալում»: Այն ժամանակ մադրիդցիները նրա համար վճարեցին 33 մլն. ֆունտ: Սպասվում է, որ «Չելսին» գործարքը այժմ կարող է իրականացնել 30 մլն. եվրոյով:

Խորվաթը այս մրցաշրջանում անցկացրել է 51 հանդիպում’ դառնալով 4 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում