Ջոկովիչի նպատակը Ֆրանսիայում հաղթելն է
26/05/2013 09:30
Նմանատիպ
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջնային նպատակ է համարում «Ռոլան Գարրոսում» հաղթելը:
-Եթե հաղթեմ, կլինեմ նրանցից մեկը, ով 4 անգամ հաղթել է այս մրցաշարը: Հիմա այդքան էլ վատ մարզավիճակում չեմ: Բացի այդ Մոնտե-Կարլոյի մրցաշարն ինձ ավելի վստահ է դարձնում: Քայլ առ քայլ կգնամ դեպի հաղթանակը և հույս ունեմ, որ կհասնեմ իմ առջև դրված նպատակին,-թենիսիստի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Հիշեցնենք, որ վաղը Ֆրանսիայում մեկնարկող «Ռոլան Գարրոսում» Ջոկովիչի մրցակիցն է բելգիացի Դեվիդ Հոֆֆինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում