Տոնն ավարտված է. «Բավարիան» Եվրոպայում ուժեղագույնն է (տեսանյութ)
Նմանատիպ
Ֆուտբոլային Եվրոպայի համար այնքան սպասված Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշրջանի եզրափակիչն այլևս պատմություն է:
Եվրոպայում ամենահեղինակավոր մրցաշարի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում «Բավարիան» 2:1 հաշվով առավելության հասավ «Բորուսսիայի» նկատմամբ:
Խաղն առաջին իսկ րոպեներից անցավ գերլարված և դիտարժան պայքարում, գոլային դվագները հաջորդում էին մեկը մյուսին, սակայն առաջին խաղակեսի հերոսները թիմերի դարպասապահներն էին. առաջին հերթին Նոյերն, ապա` Վայդենֆելերը:
Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մանջուկիչը, սակայն Յուրգեն Կլոպի սաները չընկճվեցին բաց թողած գոլից և 8 րոպե անց խփեցին պատասխան գնդակը: Նոյերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Գյունդողանը:
Հանդիպման գլխավոր հերոս դարձավ Արյեն Ռոբբենը. հոլանդացին 89-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը և չեմպիոնություն պարգևեց իր թիմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում