Մյուլլեր. «Բավարիան» չցուցադրեց իր լավագույն խաղը
26/05/2013 14:29
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը նշել է, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակը իր թիմին հեշտությամբ չտրվեց:
-Ֆիզիկապես լիովին ուժասպառ եմ: Ես հոգնել եմ, ցավում են աջ ու ձախ ոտքերիս մկանները: Առանձնահատուկ ուրախ եմ Յուպ Հայնկեսի համար: Սա շատ բարդ հանդիպում էր, ճնշումը’ ուղղակի անհավանական: Մենք մեր լավագույն խաղը չցուցադրեցինք, սակայն դասեր քաղեցինք անցած տարվանից’ գոլ խփելով վերջին րոպեներին: Այդպիսով, մրցակիցը ժամանակ չունեցավ’ կորցրածը հետ բերելու համար,- ասել է Մյուլլերը:
Հիշեցնենք’ երեկ կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում մյունխենցիները հաղթանակ տոնեցին’ Դորտմունդի «Բորուսսիային» պարտության մատնելով 2-1 հաշվով;
Հետևեք մեզ նաև Telegram-ում