Նադալը վախենում է մոտոցիկլներից, մթությունից և շներից

Նադալը վախենում է մոտոցիկլներից, մթությունից և շներից

Dailymail-ին տված հարցազրույցում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պատմել է, որ վախենում է մթությունից, փոքր շներից և մոտոցիկլներից:

-Ես կորտից դուրս աշխարհում ամենաքաջ տղամարդը չեմ: Չեմ սիրում մթության մեջ մենակ լինել: Ընկերներս կպատմեն, որ գիշերները կարող եմ քնել, եթե հեռուստացույցը միացրած է լինում: Որպես վարորդ՝ հմտացել եմ: Երկու տարի առաջ ես այնպիսի˜ն էի…բայց հիմա վտանգավոր չեմ: Բացի այդ ես ունեմ մոտոցիկլ, բայց շատ եմ վախենում այն վարել, օգտագործում եմ Պորտո Կրիստոյի իմ տանը գտնվող մեքենաս: Ես չեմ վստահում փոքր շներին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում