Դիեգո Լոպես. Կմնամ «Ռեալում» ու կմրցակցեմ հիմնական կազմում տեղի համար
27/05/2013 12:56
![Դիեգո Լոպես. Կմնամ «Ռեալում» ու կմրցակցեմ հիմնական կազմում տեղի համար](https://times.am/v3/wp-content/uploads/2013/05/7197.png)
Նմանատիպ
«Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը մրցաշրջանի ավարտից հետո չի պատրաստվում հեռանալ մադրիդյան թիմից, հաղորդում է իսպանական մամուլը: Նա նշել է, որ ահռելի մրցակցությունը իրեն չի վախեցնում:
-Ես փորձում եմ օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն, որն ինձ տրվում է: Ես արդեն ասել եմ, որ վայելում եմ «Ռեալում» անցկացրած ամեն վայրկյանը: Կարծում եմ’ դարպասապահների միջև մրցակցությունը օգտակար է նրանց համար,- ասել է Լոպեսը:
Հիշեցնենք’ Լոպես մադրիդյան թիմ տեղափոխվեց այն բանից հետո, երբ լուրջ վնասվածք ստացավ Իկեր Կասիլյասը; Իր խաղով նա արժանացավ Ժոզե Մոուրինյոյի մեծ վստահությանը, ով նշում էր, որ Լոպեսը գերազանցում է Իկերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում