Եթե Պերեսը զանգահարի Հայնկեսին, նա կհամաձայնի վերադառնալ «Ռեալ»
28/05/2013 12:20
Նմանատիպ
«Բավարիայի» դեռևս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի գործակալը հաստատել է, որ եթե «Ռեալի» կողմից պաշտոնական առաջարկ լինի, 68-ամյա մասնագետը կհամաձայնի վերադառնալ Մադրիդ: Հաղորդում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ ամռանը Հայնկեսը թողնելու է մյունխենյան ակումբում զբաղեցրած պաշտոնը, իր հերթին «Ռեալից» հեռանալու է Ժոզե Մոուրինյոն:
-Եթե նախագահ Ֆլորենտինո Պերեսը զանգահարի, ապա Յուպը կընդունի առաջարկը: Մեզ այս պահին միայն հայտնի է այն, որ լքում ենք Բունդեսլիգան,-ասել է Յուպ Հայնկեսի գործակալ Էնրիկե Ռոդրիգեսը:
Հավելենք` Հայնկեսը գլխավորել է «Ռեալը» 1997-1998 թվականներին և մադրիդցիների հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում