Ռոբենը պատրաստվում է մնալ «Բավարիայում»

Ռոբենը պատրաստվում է մնալ «Բավարիայում»

«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը նշել է, որ չի պատրաստվում լքել իր ներկայիս թիմը, հաղորդում է գերմանական մամուլը:

Պետք է ընդգծել, որ մրցաշրջանի ընթացքում շատ էին խոսակցությունները, թե մյունխենցիների նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույսեր չի կապում հոլանդացի խաղացողի հետ:

-Իհարկե, այդ խոսակցությունները չեն դադարում: Դրանք կային և երկու տարի առաջ: Բայց ես փորձում եմ հնարավորինս լավ խաղալ ու ցանկանում եմ շարունակել ելույթներս «Բավարիայի» կազմում: Ուրախալի է, որ ակումբի մարդիկ գիտեն ու գնահատում են իմ աշխատանքը; Ես ինձ լավ եմ զգում, ու գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ,- ասել է Ռոբենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում