«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա «Բորուսսիայում»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա «Բորուսսիայում»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Խերարդ Դելոֆեուն հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում: Հաղորդում է Mundodeportivo-ն:

Վերջերս 19-ամյա ֆուտբոլիստը երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը մինչև 2017 թվականը, սակայն հիմնական կազմում տեղ զբաղեցնելու մեծ մրցակցության պատճառով, «Բարսելոնայի» ղեկավարությունը նախընտրում է նրան վարձավճարով տրամադրել «Բորուսսիային»:

Կողմերի միջև պաշտոնական բանակցությունները, հնարավոր է, սկսվեն մոտ օրերս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում