Մացցարին արգելք է դրել Հանդանովիչի` «Բարսելոնա» տեղափոխությանը

Մացցարին արգելք է դրել Հանդանովիչի` «Բարսելոնա» տեղափոխությանը

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին ցանկանում է թիմում պահել դարպասապահ Սամիր Հանդանովիչին:

Մասնագետը օգտվել է իր իրավունքից ու արգելք է դրել ֆուտբոլիստի տեղափոխությանը, ով կարիերան կարող էր շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello sport-ը:

Հիշեցնենք’ Մացցարին միլանյան ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր’ այդ պաշտոնում փոխարինելով Անդրեա Ստրամաչիոնիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում